Հոդված 17
Հոդված 17
Ուղևորների մահվան և վնասվածքներ ստանալու դեպքերը: Ուղեբեռը վնասելը
1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորի մահվան կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում տեղի ունեցած վնասի համար՝ միայն այն պայմանով, որ պատահարը, որը մահվան կամ վնասվածքի պատճառ է դարձել, տեղի է ունեցել օդանավում կամ օդանավ վերցնելու կամ օդանավից իջեցնելու ցանկացած գործողության ժամանակ:
2. Փոխադրողը պատասխանատվություն է կրում գրանցված ուղեբեռի ոչնչացման, կորստի կամ վնասվելու դեպքում տեղի ունեցած վնասի համար՝ միայն այն պայմանով, որ դեպքը, որը ոչնչացման, կորստի կամ վնասվելու պատճառ է դարձել, տեղի է ունեցել օդանավում կամ ցանկացած ժամանակահատվածում, որի ընթացքում գրանցված ուղեբեռը գտնվել է փոխադրողի պահպանության ներքո: Սակայն փոխադրողը պատասխանատվություն չի կրում այնքանով, որքանով վնասը եղել է ուղեբեռին բնորոշ թերության, որակի կամ վնասվածքի հետևանք:
Չգրանցված ուղեբեռի դեպքում, ներառյալ անձնական իրերը, փոխադրողը պատասխանատվություն է կրում, եթե վնասը պատճառված է իր կամ իր ծառայողների կամ գործակալների մեղքով:
3. Եթե փոխադրողն ընդունում է, որ գրանցված ուղեբեռը կորել է, կամ եթե գրանցված ուղեբեռը տեղ չի հասել քսանմեկ օր հետո այն օրվանից, երբ այն պետք է հասներ, ուղևորը կարող է փոխադրողի նկատմամբ իրականացնել փոխադրման պայմանագրից բխող իրավունքները:
4. Սույն Կոնվենցիայում «ուղեբեռ» տերմինը, եթե այլ բան նախատեսված չէ, նշանակում է ինչպես գրանցված ուղեբեռ, այնպես էլ չգրանցված ուղեբեռ: