Գլուխ III · ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
Հոդված 26
Հոդված 26
Պայմանագրային դրույթների անվավերությունը
Փոխադրողին պատասխանատվությունից ազատելուն կամ էլ ավելի փոքր, քան այն, որը սահմանված է սույն Կոնվենցիայում, պատասխանատվության սահմանի ամրագրմանը հանգեցնող ցանկացած դրույթ առոչինչ է, սակայն այդպիսի ցանկացած դրույթի առոչնչությունը չի ենթադրում սույն Կոնվենցիայի դրույթներով կարգավորվող ամբողջ պայմանագրի առոչնչություն: