Գլուխ III · ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
Հոդված 28
Հոդված 28
Նախնական վճարումները
Ուղևորների մահ կամ վնասվածք առաջ բերած ավիացիոն պատահարի դեպքում փոխադրողը, եթե դա նախատեսվում է նրա ներպետական իրավունքով, անհապաղ նախնական վճարումներ է կատարում ֆիզիկական անձին կամ այն անձանց, ովքեր իրավունք ունեն պահանջելու փոխհատուցում՝ այդպիսի անձանց անհետաձգելի տնտեսական պահանջները բավարարելու համար: Այդպիսի նախնական վճարումները չեն ենթադրում պատասխանատվության ճանաչում և վնասների հատուցման տեսակետից կարող են փոխհատուցվել փոխադրողի կողմից կատարվող հետագա վճարումների հաշվին: