Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ ԵՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ուղևորները և ուղեբեռը

1. Ուղևորների փոխադրման ժամանակ տրվում է փոխադրման անհատական կամ կոլեկտիվ փաստաթուղթ, որը պարունակում է.

ա) մեկնման և նշանակման կետերի նշումը.

բ) առնվազն մեկ այդպիսի կանգառի նշումը, եթե մեկնման և նշանակման կետերը գտնվում են Մասնակից պետություններից մեկի տարածքում, իսկ մեկ կամ մի քանի համաձայնեցված կանգառները գտնվում են մեկ այլ պետության տարածքում:

2. 1-ին կետում նշված տեղեկատվության պահպանման համար նախատեսված մյուս բոլոր միջոցները կարող են փոխարինվել այդ կետում նշված փաստաթղթի տրամադրմամբ: Եթե օգտագործվում են այդպիսի այլ միջոցներ, փոխադրողը ուղևորին առաջարկում է ներկայացնել այդ եղանակով պահվող տեղեկատվության գրավոր շարադրանքը:

3. Փոխադրողը ուղևորին հանձնում է գրանցված յուրաքանչյուր ուղեբեռի յուրաքանչյուր կտորի համար ուղեբեռի նույնականացման բեռնապիտակը:

4. Ուղևորին հանձնվում է գրավոր ծանուցում այն մասին, որ եթե սույն Կոնվենցիան կիրառելի է, ապա այն կարգավորում է և կարող է սահմանափակել փոխադրողների պատասխանատվությունը անձի մահվան կամ մարմնական վնասվածքի դեպքում և ուղեբեռի ոչնչացման, կորստի կամ վնասվելու ժամանակ, ինչպես նաև ուշացման դեպքում:

5. Նախորդ կետերի դրույթները չպահպանելը չի շոշափում փոխադրման պայմանագրի գոյությունը կամ վավերությունը, որը, այնուամենայնիվ, կարգավորվում է սույն Կոնվենցիայի կանոններով, այդ թվում` պատասխանատվության սահմանափակմանը վերաբերող կանոններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։