Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

Ծառայողները, գործակալները: Հայցերի ընդհանուր թիվը

1. Եթե սույն Կոնվենցիայում նշված վնասի կապակցությամբ հայց է ներկայացվել փոխադրողի ծառայողի կամ գործակալի դեմ, այդպիսի ծառայողը կամ գործակալը, որը կապացուցի, որ գործել է իր ծառայողական պարտականությունների շրջանակներում, իրավունք ունի վկայակոչելու պատասխանատվության այն պայմանները և սահմանները, որոնք վկայակոչելու իրավունքը, սույն Կոնվենցիայի համաձայն, ունի ինքը՝ փոխադրողը:

2. Ընդհանուր գումարը, որը ենթակա է վերադարձման փոխադրողից, նրա ծառայողներից և գործակալներից, չպետք է այդ դեպքում գերազանցի նշված սահմանները:

3. Բացառությամբ բեռի փոխադրման դեպքերի՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե ապացուցվի, որ վնասը ծառայողի կամ գործակալի գործողության կամ անգործության հետևանք է` կատարված վնաս պատճառելու մտադրությամբ կամ անփութությամբ և այն գիտակցումով, որ դրա հետևանքով կարող է վնաս պատճառվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։