Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

Հոդված 33

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33

Իրավասությունը

1. Հայցվորի ընտրությամբ` վնասի վերաբերյալ հայցը պետք է ներկայացվի Մասնակից պետություններից մեկի տարածքում կամ փոխադրողի գտնվելու վայրի կամ նրա այն ձեռնարկատիրական գործունեության իրականացման հիմնական վայրի դատարան, որի միջոցով կնքված է եղել պայմանագիրը, կամ` նշանակման վայրի դատարան:

2. Ուղևորի մահվան կամ մարմնական վնասվածքի հետևանքով տեղի ունեցած վնասի վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին կետում նշված կամ այն Մասնակից պետության տարածքում գտնվող դատարան, որտեղ պատահարի պահին ուղևորի բնակության վայրն է, և ուր կամ որտեղից փոխադրողը կա´մ սեփական օդանավերով, կա´մ, առևտրային համաձայնագրի հիման վրա, ուրիշ փոխադրողի օդանավերով մատուցում է ծառայություններ, և որում այդ փոխադրողն իրականացնում է ուղևորների օդային փոխադրման հետ կապված գործունեություն՝ օգտագործելով բուն փոխադրողի կամ ուրիշ փոխադրողի, որի հետ նա ունի առևտրային համաձայնագիր, կողմից վարձակալվող կա´մ իրեն, կա´մ այդպիսի ուրիշ փոխադրողի պատկանող տարածքներ:

3. 2-րդ կետի նպատակներով՝

ա) «առևտրային համաձայնագիր» նշանակում է՝ գործակալի ծառայությունների մասին համաձայնագրից բացի` այլ համաձայնագիր, որը կնքվել է փոխադրողների միջև և վերաբերում է ուղևորների օդային փոխադրումների համար նրանց համատեղ ծառայությունների մատուցմանը.

բ) «բնակության վայր» նշանակում է՝ պատահարի պահին ուղևորի գրանցված և մշտական բնակության վայր: Ուղևորի քաղաքացիությունն այդ առումով որոշիչ գործոն չէ:

4. Ընթացակարգը սահմանվում է այն դատարանի գտնվելու վայրի պետության իրավունքով, որը վարույթ է ընդունել այդ հայցը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։