Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36

Հաջորդական փոխադրողները

1. 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված սահմանումով կարգավորվող մի քանի հաջորդական փոխադրողների կողմից կատարվող փոխադրումների դեպքում ուղևորներ, ուղեբեռ կամ բեռ ընդունող յուրաքանչյուր փոխադրողի նկատմամբ կիրառվում են սույն Կոնվենցիայով սահմանված կանոնները, և նա համարվում է փոխադրման պայմանագրի կողմերից մեկը այնքանով, որքանով այդ պայմանագիրն առնչվում է փոխադրման այն մասին, որն իր վերահսկողության տակ է իրականացվում:

2. Այդպիսի փոխադրման դեպքում ուղևորը կամ նրա անունից փոխհատուցման իրավունք ունեցող ցանկացած անձ հայց կարող է հարուցել միայն այն փոխադրումը կատարած փոխադրողի դեմ, որի ընթացքում տեղի է ունեցել պատահարը կամ ուշացումը՝ բացառությամբ այն դեպքի, երբ հստակ արտահայտված համաձայնությամբ առաջին փոխադրողը պատասխանատվություն է ստանձնել ամբողջ ճանապարհի համար:

3. Ինչ վերաբերում է ուղեբեռին կամ բեռին, ապա ուղևորը կամ առաքողը առաջին փոխադրողի դեմ հայց հարուցելու իրավունք ունի, իսկ ուղևորը կամ ստացողը, որին պետք է հանձնվի բեռը, վերջին փոխադրողի դեմ. բացի այդ` երկուսն էլ կարող են հայց հարուցել այն փոխադրողի դեմ, որի իրականացրած փոխադրման ժամանակ տեղի են ունեցել ոչնչացումը, կորուստը, վնասումը կամ ուշացումը: Այդ փոխադրողները ուղևորի կամ առաքողի կամ ստացողի առջև կրում են համապարտ և բաժնային պատասխանատվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։