Գլուխ V · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 42
Հոդված 42
Բողոքների և ցուցումների հասցեատերերը
Սույն Կոնվենցիայի համաձայն փոխադրողին ներկայացվող ցանկացած բողոք կամ ցուցում ունի նույն ազդեցությունը՝ անկախ այն հանգամանքից՝ դա հասցեագրված է պայմանագրային հիմունքներով փոխադրողին, թե փաստացի փոխադրողին: Այնուամենայնիվ, 12-րդ հոդվածում նշված ցուցումները գործում են, երբ դրանք հասցեագրված են պայմանագրային հիմունքներով փոխադրողին: