Գլուխ V · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 45
Հոդված 45
Հայցադիմումների հասցեատերերը
Փաստացի փոխադրողի կողմից իրականացվող փոխադրմանն առնչվող պատասխանատվության վերաբերյալ ցանկացած հայց, հայցվորի ընտրությամբ, կարող է հարուցվել կա´մ այդ փոխադրողի, կա´մ պայմանագրային հիմունքներով փոխադրողի դեմ: Եթե հայց է հարուցվել փոխադրողներից միայն մեկի դեմ, այդ փոխադրողն իրավունք ունի պահանջելու, որ վարույթում ներգրավվի նաև մյուս փոխադրողը. ընդ որում` այդպիսի ներգրավման ընթացակարգը և դրա հետևանքները կարգավորվում են այն դատարանի գտնվելու վայրի պետության օրենքով, որը հայցը վարույթ է ընդունել: