Գլուխ V · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 46
Հոդված 46
Լրացուցիչ իրավասությունը
45-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության վերաբերյալ ցանկացած հայց, հայցվորի ընտրությամբ, ներկայացվում է Մասնակից պետություններից մեկի տարածքում կա´մ այն դատարան, որտեղ, 33-րդ հոդվածի համաձայն, կարող է հայց ներկայացվել պայմանագրային հիմունքներով փոխադրողի դեմ, կա՛մ փաստացի փոխադրողի գտնվելու վայրի, կա´մ նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման հիմնական վայրի դատարան: