Գլուխ V · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 47
Հոդված 47
Պայմանագրային դրույթների անվավերությունը
Սույն գլխի համաձայն` պայմանագրային հիմունքներով փոխադրողին պատասխանատվությունից ազատելուն կամ էլ ավելի փոքր, քան այն, որը կիրառելի է` սույն գլխի համաձայն, պատասխանատվության սահմանի ամրագրմանը հանգեցնող ցանկացած պայմանագրային դրույթ առոչինչ է, սակայն այդպիսի ցանկացած դրույթի առոչնչությունը չի ենթադրում ամբողջ պայմանագրի առոչնչություն, որը շարունակվում է կարգավորվել սույն գլխի դրույթներով: