Գլուխ II · ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ ԵՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5
Հոդված 5
Օդային բեռնագրի կամ բեռի անդորրագրի բովանդակությունը
Օդային բեռնագիրը կամ բեռի անդորրագիրը ներառում է.
ա) մեկնման և նշանակման կետերի նշումը.
բ) եթե մեկնման և նշանակման կետերը գտնվում են նույն Մասնակից պետության տարածքում, իսկ մեկ կամ մի քանի նախատեսված կանգառները գտնվում են ուրիշ պետության տարածքում՝ առնվազն մեկ այդպիսի կանգառի նշումը, և
գ) առաքվող ապրանքի քաշի նշումը: