Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 55

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55

Առնչությունը Վարշավայի կոնվենցիայի մյուս փաստաթղթերին

Սույն Կոնվենցիան գերակայում է ցանկացած կանոնի նկատմամբ, որը կիրառվում է միջազգային օդային փոխադրման նկատմամբ.

1. սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունների միջև՝ այդ պետությունների համատեղ մասնակցության ուժով.

ա) 1929 թվականի հոկտեմբերի 12-ին Վարշավայում ստորագրված «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման մասին» կոնվենցիային (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա).

բ) 1929 թվականի հոկտեմբերի 12-ին Վարշավայում ստորագրված «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման մասին Վարշավայի կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ» 1955 թվականի սեպտեմբերի 28-ին Հաագայում կատարված արձանագրությանը (այսուհետ՝ Հաագայի արձանագրություն).

գ) ի լրումն Վարշավայի կոնվենցիայի՝ «Պայմանագրային հիմունքներով փոխադրող չհանդիսացող անձի կողմից իրականացվող միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման մասին» 1961 թվականի սեպտեմբերի 18-ին Գվադալահարայում ստորագրված կոնվենցիային (այսուհետ՝ Գվադալահարայի կոնվենցիա).

դ) 1955 թվականի սեպտեմբերի 28-ին Հաագայում կատարված և 1971 թվականի մարտի 8-ին Գվատեմալայում ստորագրված արձանագրությամբ (այսուհետ՝ Գվատեմալայի արձանագրություն) փոփոխված՝ 1929 թվականի հոկտեմբերի 12-ին Վարշավայում ստորագրված «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման մասին» կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ արձանագրությանը.

ե) Հաագայի արձանագրությամբ փոփոխված` Վարշավայի կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ հմ. 1-3 լրացուցիչ արձանագրություններին և Մոնրեալի հմ. 4 արձանագրությանը կամ 1975 թվականի սեպտեմբերի 25-ին Մոնրեալում ստորագրված` Հաագայի և Գվատեմալայի արձանագրություններով փոփոխված (այսուհետ՝ Մոնրեալի արձանագրություններ) Վարշավայի կոնվենցիային, կամ

2. սույն Կոնվենցիայի որևէ առանձին Մասնակից պետության տարածքում՝ վերը նշված «ա»-«ե» ենթակետերում հիշատակված մեկ կամ մի քանի փաստաթղթերին այդ պետության մասնակցության ուժով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։