Հոդված 56
Հոդված 56
Մեկից ավելի իրավական համակարգ ունեցող պետությունները
1. Եթե պետությունն ունի երկու կամ ավելի տարածքային միավորներ, որոնցում սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ կիրառվում են տարբեր իրավական համակարգեր, նա կարող է ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է իր բոլոր տարածքային միավորների կամ դրանցից միայն մեկի կամ մի քանիսի վրա, և կարող է փոփոխել այդ հայտարարությունը՝ ցանկացած ժամանակ ներկայացնելով ուրիշ հայտարարություն:
2. Ցանկացած այդպիսի հայտարարության մասին ծանուցվում է ավանդապահը, և դրանում պետք է պարզ նշվեն այն տարածքային միավորները, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան:
3. Այդպիսի հայտարարություն արած Մասնակից պետության նկատմամբ.
ա) 23-րդ հոդվածում «ազգային արժույթ» արտահայտությանը կատարված հղումները հասկացվում են որպես հղումներ այդ պետության համապատասխան տարածքային միավորի արժույթին, և
բ) 28-րդ հոդվածում «ներպետական իրավունք» արտահայտությանը կատարված հղումները հասկացվում են որպես հղումներ այդ պետության համապատասխան տարածքային միավորի իրավունքին: