Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ ԵՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Օդային բեռնագրի նկարագրությունը

1. Օդային բեռնագիրը առաքողի կողմից կազմվում է երեք բնօրինակով:

2. Առաջին օրինակը կրում է «փոխադրողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի կողմից: Երկրորդ օրինակը կրում է «բեռն առաքողի համար» նշումը, որը ստորագրվում է բեռն առաքողի ու փոխադրողի կողմից: Երրորդ օրինակն ստորագրվում է փոխադրողի կողմից, և բեռն ընդունելուց հետո նրա կողմից հանձնվում է բեռն առաքողին։

3. Փոխադրողի և առաքողի ստորագրությունները կարող են տպված կամ կնքված լինել:

4. Եթե, առաքողի խնդրանքով, օդային բեռնագիրը կազմում է փոխադրողը, ապա համարվում է, որ նա այդ բանն արել է բեռն առաքողի անունից, եթե հակառակը ապացուցված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։