Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

ՌՈՅԱԼԹԻՆԵՐ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Այնուամենայնիվ, այդ ռոյալթիները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են` այդ Պետության օրենքներին համապատասխան, բայց եթե ստացողը ռոյալթիների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

3. «Ռոյալթիներ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է` ցանկացած տեսակի վճարում` գրական, արվեստի կամ գիտական աշխատանքների, ներառյալ` կինոնկարների կամ ռադիո- կամ հեռուստահաղորդումների հեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի, սկավառակների կամ ձայներիզների, ցանկացած արտոնագրի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի օգտագործման դիմաց, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության օգտագործման դիմաց:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են ռոյալթիները` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվում են ռոյալթիները, փաստացի կապված են այդ մշտական հաստատության հետ: Նման դեպքերում կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) դրույթները:

5. Ռոյալթիները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը Պետությունն է, նրա քաղաքական ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Այնուամենայնիվ, երբ ռոյալթիներ վճարող անձը, անկախ այն փաստից, թե Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի առնչությամբ առաջացել է ռոյալթիներ վճարելու պարտավորությունը, և այդ ռոյալթիների վճարման ծախսերը կրում է այդ մշտական հաստատությունը, ապա այդ ռոյալթիները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև` նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Նման դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` պատշաճ ուշադրություն դարձնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։