Հոդված 21
Հոդված 21
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի այն տեսակները, որոնք չեն հիշատակվել սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում այն եկամտի նկատմամբ, որոնք 6-րդ հոդվածի (Եկամուտ անշարժ գույքից) 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից ստացված եկամուտ չէ, եթե այդ եկամուտը ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց առնչությամբ ստացվել է եկամուտը, փաստացի կապված է այդ մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) դրույթները: