Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

1. Ուսանողը կամ փորձնակը, որը հանդիսանում է կամ անմիջապես նախքան Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը հիշատակված Պետությունում բացառապես իր ուսման կամ վերապատրաստման նպատակով, չի հարկվում այդ Պետությունում իր կեցության, ուսման կամ վերապատրաստման համար ստացված վճարումների առնչությամբ` պայմանով, որ այդ վճարումներն առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2. Ուսանողին, պրակտիկանտին կամ փորձնակին, հանգամանքներից կախված, մյուս Պայմանավորվող պետությունում մատուցված ծառայությունների դիմաց վճարված վարձատրությունը ենթակա չէ հարկման այդ Պետությունում 4 տարվա ընթացքում` պայմանով, որ այդ ծառայությունները կապված լինեն իր ուսման կամ վերապատրաստման հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։