Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտները, որոնք ստացվել են մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` 6-րդ հոդվածում (Եկամուտ անշարժ գույքից) հիշատակված անշարժ գույքի օտարումից, որը գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մասը կազմող շարժական գույքի օտարումից առաջացած հավելաճը, ներառյալ` այդ մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ միասին) օտարումից առաջացած հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի, կամ այդ նավերի կամ օդանավերի շահագործմանն առնչվող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության այն բաժնետոմսերի օտարումից ստացած արժեքի հավելաճը, որոնց արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակիորեն ստացվում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։