Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք ենթադրաբար կարևոր են սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար կամ ներքին օրենսդրության կառավարման կամ կիրարկման համար` ցանկացած տեսակի և նկարագրության հարկերի մասով, որոնք գանձվում են Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի անունից, այն չափով, որ չափով հարկումը չի հակասում Համաձայնագրին: Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:

2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի` այնպես, ինչպես և այդ Պետության ներքին օրենսդրությամբ ստացված տեղեկությունները, և բացահայտվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ` դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են 1-ին կետում նշված հարկերի գնահատման կամ գանձման, դրանց առնչությամբ հարկադիր բռնագանձման կամ դատական հետապնդման կամ բողոքարկումների քննման գործընթացներին, կամ դրանց վերահսկմանը: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունները կօգտագործեն միայն այդ նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել` իբրև Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`

ա) տեղեկություններ տրամադրելու նպատակով իրականացնել վարչական միջոցառումներ, որոնք հակասում են այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործելակերպին,

բ) ներկայացնել տեղեկություններ, որոնք հասանելի չեն այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ բնականոն վարչարարության ընթացքում,

գ) ներկայացնել տեղեկություններ, որոնք կբացահայտեն ցանկացած առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ այնպիսի տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):

4. Եթե սույն հոդվածի դրույթների համաձայն մի Պայմանավորվող պետության կողմից տեղեկություններ են հայցվում, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի տեղեկություններ հավաքելու իր միջոցները` հայցվող տեղեկությունները ձեռք բերելու համար, նույնիսկ եթե այդ մյուս Պետությունն իր սեփական հարկային նպատակների համար չունի այդ տեղեկությունների կարիքը: Նախորդ նախադասությունում պարունակվող պարտավորությունը ենթակա է սահմանափակման 3-րդ կետով, բայց այդ սահմանափակումները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել այնպես, որ թույլ տան Պայմանավորվող պետությանը` մերժելու տեղեկությունների տրամադրումը` բացառապես այն պատճառով, որ այն չունի այդ տեղեկությունների նկատմամբ ներքին շահագրգռվածություն:

5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն այնպես, որ թույլ տան Պայմանավորվող պետությանը` մերժելու տեղեկատվության տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկությունները պատկանում են բանկի, ֆինանսական այլ հաստատության, նշանակված անձի կամ գործակալությունում աշխատող անձի կամ վստահված անձի, կամ այն պատճառով, որ դրանք վերաբերում են անձի սեփականության շահերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։