Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

1. Անձը, ով հանդիսանում է կամ անմիջապես նախքան Պայմանավորվող պետություն այցելելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը որևէ համալսարանի, քոլեջի, դպրոցի կամ Պայմանավորվող պետության կառավարության կողմից ճանաչված շահույթ չհետապնդող ուսումնական համանման այլ հաստատության հրավերով գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում երկու տարին չգերազանցող ժամանակահատվածով` բացառապես դասավանդելու կամ հետազոտելու նպատակով կամ միաժամանակ այդ երկու նպատակներով, այդ մյուս Պայմանավորվող պետության ուսումնական հաստատությունում կազատվի հարկումից` դասավանդելու կամ հետազոտելու դիմաց իր վարձատրության առնչությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն վերաբերում հետազոտությունից ստացվող եկամտին, եթե այդ հետազոտությունն իրականացվում է ոչ թե հասարակական, այլ որևէ անձի կամ անձանց մասնավոր շահերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։