Հոդված 22
Հոդված 22
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
1. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, առաջինը հիշատակված Պետությունը թույլ է տալիս նվազեցնել այդ ռեզիդենտի եկամտի նկատմամբ գանձվող հարկը` այդ մյուս Պետությունում վճարվող եկամտահարկին համարժեք գումարով: Այդ նվազեցումը, այնուամենայնիվ, չպետք է գերազանցի մինչև նվազեցումը հաշվարկված եկամտահարկի այն մասը, որը վերագրելի է այն եկամտին, որը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Երբ սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտն ազատվում է հարկումից այդ Պետությունում, ապա այդ Պետությունը, համենայն դեպս, կարող է այդ ռեզիդենտի եկամտի մնացած մասի նկատմամբ գանձվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը: