Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Այն դեպքում, երբ`

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցություն ունի մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման գործում կամ կապիտալում, կամ

բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցություն ունեն Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման գործում կամ կապիտալում,

և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը հաշվեգրված կլիներ այդ ձեռնարկություններից մեկին, բայց այդ պայմանների պատճառով նման կերպ չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխան ձևով հարկվել:

2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում ընդգրկում և համապատասխան ձևով հարկում է այն շահույթը, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պետությունում, և այդ ձևով ներառված շահույթը համարվում է շահույթ, որը կհաշվեգրվեր առաջինը հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև փոխհարաբերությունները լինեին նույնպիսին, ինչպիսին անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ մյուս Պետությունը պետք է կատարի այդ շահույթի նկատմամբ իր կողմից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում, եթե այդ մյուս Պետությունը գտնում է, որ ճշգրտումն արդարացված է: Այդպիսի ճշգրտումը որոշելիս պատշաճ ուշադրություն պետք է դարձվի սույն Համաձայնագրի մյուս դրույթներին, և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում պետք է խորհրդակցեն միմյանց հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։