Հոդված 6
Հոդված 6
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացած եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից ստացված եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որն այն ունի այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է խնդրո առարկա գույքը: Տերմինն ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասուններն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և բնական այլ պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները: Նավերը կամ օդանավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալությունից կամ ցանկացած այլ ձևով օգտագործումից ստացված եկամուտների նկատմամբ:
4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ: