Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկմանը, ապա, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից անկախ, նա կարող է իր հայցը ներկայացնել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմին, որի ռեզիդենտն է հանդիսանում կամ, եթե իր հայցը վերաբերում է սույն Համաձայնագրի 23-րդ հոդվածի (Անխտրականություն) 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմին, որի քաղաքացին է հանդիսանում: Հայցը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:

2. Եթե իրավասու մարմինը հայցը կհամարի հիմնավորված և եթե չկարողանա հասնել բավարարող լուծման, կձգտի հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` նպատակ ունենալով բացառել սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկումը: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն պետք է կատարվի` Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությամբ սահմանված ժամկետային սահմանափակումներից անկախ:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն լուծել բոլոր դժվարություններն ու կասկածները, որոնք կարող են առաջանալ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև Համաձայնագրով չնախատեսված դեպքերում միմյանց հետ խորհրդակցել` կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ` նախորդ կետերի հետ կապված համաձայնության հասնելու նպատակով: Երբ նպատակահարմար է համարվում համաձայնության հասնել կարծիքների բանավոր փոխանակման միջոցով, այդ փոխանակումը կարող է տեղի ունենալ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված Հանձնաժողովի միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։