Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ

1. Անկախ 7-րդ (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) և 14-րդ (Կախյալ անձնական ծառայություններ) հոդվածների դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է` թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության գործիչը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) և 14-րդ (Կախյալ անձնական ծառայություններ) հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից` արվեստի գործչի կամ մարզիկի կողմից Պայմանավորվող պետությունների կառավարությունների կողմից համաձայնեցված կամ ամբողջությամբ կամ հիմնականում առաջինը հիշատակված Պետության հասարակական հիմնադրամների, քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից օժանդակված, շահույթ չհետապնդող մշակութային կամ մարզական փոխանակման ծրագրերի շրջանակներում իրականացված 1-ին կետում հիշատակված գործունեությունից ստացված եկամուտն ազատվում է հարկումից այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է այդ գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։