Հոդված 8
Հոդված 8
ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
1. Միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
2. Սույն հոդվածի նպատակների համար` միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից շահույթը ներառում է շահույթ`
ա) նավերի կամ օդանավերի վարձակալությունից` ամբողջական (ժամանակ կամ ուղևորություն) սկզբունքով,
բ) առանց անձնակազմի նավերի կամ օդանավերի վարձակալությունից, և
գ) կոնտեյներների (ներառյալ տրեյլերները, բեռնանավերը և կոնտեյներների տեղափոխման համար օժանդակ սարքավորումները) օգտագործումից, պահպանումից կամ վարձակալությունից:
3. Սույն հոդվածի նպատակների համար` միջազգային փոխադրումներում նավերի շահագործումից շահույթը ներառում է նաև նավի անձնակազմի, տեխնիկական կառավարման կամ ինժեներական ծառայություններից ստացված շահույթը:
4. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից առաջացած շահույթի նկատմամբ: