Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող պետություններից որևէ մեկի կողմից դադարեցնելը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագիրը` ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարի հետո` ցանկացած ժամանակ, օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցելով: Նման դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը`

i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցումն ուղարկելու օրացուցային տարվա ավարտից հետո վճարված կամ հաշվանցված գումարների համար, և

ii) եկամտի նկատմամբ այլ հարկերի առնչությամբ` ծանուցումն ուղարկելու օրացուցային տարվանից հետո սկսվող գնահատման տարիների համար:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է ք. Նիկոսիայում 2011 թվականի հունվարի 17-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Հայերեն և հունարեն տեքստերի միջև մեկնաբանության տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Համաձայնագրի ստորագրման պահին երկու կողմերը համաձայնեցին, որ սույն Արձանագրությունը կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը`

25-րդ հոդվածի (Տեղեկությունների փոխանակում) մասով`

1. Պահանջող Պայմանավորվող պետությունը, 25-րդ հոդվածի համաձայն տեղեկություններ հայցելու դեպքում հայցվող տեղեկությունների ենթադրելի կարևորությունը ապացուցելու նպատակով պետք է տրամադրի հետևյալ տեղեկությունները`

ա) հետախուզման կամ քննության մեջ գտնվող անձի ինքնությունը,

բ) հայցվող տեղեկության վերաբերյալ տեղեկանք` ներառյալ դրա բնույթը և այն ձևը, որով հայցող Պայմանավորվող պետությունը ցանկանում է ստանալ տեղեկությունները հայցվող Պայմանավորվող պետությունից,

գ) հարկային տեսանկյունից փնտրվող տեղեկատվության նպատակը,

դ) հիմքեր` ենթադրելու, որ հայցվող Պայմանավորվող պետությունը տնօրինում է հայցվող տեղեկությունները կամ դրանք պատկանում են կամ հայցվող Պայմանավորվող պետության իրավասության շրջանակներում գտնվող անձին վերահսկվում են նրա կողմից,

ե) այնքանով, որքանով հայտնի է` այն անձի անունն ու հասցեն, ով ենթադրվում է, որ տնօրինում է հայցվող տեղեկությունը,

զ) տեղեկանք, առ այն, որ հայցը համապատասխանում է հայցող Պայմանավորվող պետության օրենսդրությանը և վարչարարական գործելակերպին, որ եթե հայցվող տեղեկությունը գտնվեր հայցող Պայմանավորվող պետության իրավասության շրջանակում, ապա հայցող Պայմանավորվող պետության իրավասու մարմինն ի վիճակի կլիներ տեղեկությունը ստանալ հայցող Պայմանավորվող պետության օրենքներին կամ վարչարարական գործելակերպին համապատասխան, և որ հայցը համապատասխանում է սույն Համաձայնագրին,

է) տեղեկանք, առ այն, որ հայցող Պայմանավորվող պետությունն ամբողջությամբ սպառել է իր սեփական տարածքում առկա բոլոր միջոցները այդ տեղեկությունները ստանալու համար` բացառությամբ այն միջոցները, որոնք կարող են առաջ բերել մեծ դժվարություններ:

2. Պայմանավորվող պետության կողմից հայցվող տեղեկությունները չպետք է տրամադրվեն, քանի դեռ հայցող Պետությունը չունի փոխադարձ դրույթներ և/կամ չի կիրառել համապատասխան վարչարարական գործելակերպը` հայցվող տեղեկությունների տրամադրման համար:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է ք. Նիկոսիայում 2011 թվականի հունվարի 17-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հունարեն, հայերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Հայերեն և հունարեն տեքստերի միջև մեկնաբանության տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. սեպտեմբերի 19-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։