Հոդված 17
Հոդված 17
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտին նախկին վարձու աշխատանքի առնչությամբ վճարվող կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. Անկախ 1-ին կետի դրույթներից`
ա) Պայմանավորվող Պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմինների կողմից կամ վերջիններիս կողմից ստեղծված հիմնադրամներից ֆիզիկական անձին վճարվող ցանկացած կենսաթոշակ` այդ Պետությանը կամ քաղաքական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց, ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
բ) Այնուամենայնիվ, այդ կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտ և քաղաքացի:
ՀՈԴՎԱԾ 18
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից կամ վերջիններիս կողմից ստեղծված հասարակական հիմնադրամներից այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարվող` կենսաթոշակից տարբերվող վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Այնուամենայնիվ, այդ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ անձը այդ Պետության ռեզիդենտ է, որը`
(i) այդ Պետության քաղաքացին է, կամ
(ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ` բացառապես այդ ծառայությունները մատուցելու նպատակով:
2. 14-րդ (Կախյալ անձնական ծաայություններ) և 15-րդ (Տնօրենների հոնորարներ) հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վարձատրությունների նկատմամբ: