Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐ
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամտի նկատմամբ գանձվող հարկերի առնչությամբ` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտի հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարի կամ եկամտի առանձին տարրերի նկատմամբ գանձվող բոլոր հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների, ձեռնարկությունների վճարած աշխատավարձերի և ռոճիկի ընդհանուր գումարի նկատմամբ գանձվող հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես`
ա) Հայաստանի դեպքում`
(i) շահութահարկ, և
(ii) եկամտահարկ,
(այսուհետ հիշատակվող որպես «հայկական հարկ»),
բ) Կիպրոսի դեպքում`
i) եկամտահարկ,
ii) կորպորացիաների եկամտահարկ,
iii) Հանրապետության պաշտպանության համար գանձվող հատուկ հարկ, և
iv) կապիտալի հավելաճի հարկ,
(այսուհետ հիշատակվող որպես «կիպրական հարկ»):
4. Սույն Համաձայնագիրը կկիրառվի նաև նույնական կամ էապես նման բոլոր հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն Պայմանավորվող պետություններից ցանկացածի կողմից սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված էական փոփոխությունների մասին: