Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները չպետք է ենթարկվեն մյուս Պայմանավորվող պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պահանջի, քան այն հարկումն ու դրա հետ կապված պահանջներն են, որոնց միևնույն հանգամանքներում, մասնավորապես` ռեզիդենտության առնչությամբ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության քաղաքացիները: Անկախ 1-ին հոդվածի (Ընդգրկված անձինք) դրույթներից` սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Պայմանավորվող պետության ռեզիդենտ են, չպետք է ենթարկվեն Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պահանջի, քան այն հարկումն ու դրա հետ կապված պահանջներն են, որոնց ենթարկվում կամ կարող են ենթարկվել այդ Պետության քաղաքացիները միևնույն հանգամանքներում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չպետք է պակաս բարենպաստ լինի այդ մյուս Պետությունում, քան համանման գործունեություն իրականացնող այդ մյուս Պետության ձեռնարկության հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի իբրև պարտավորեցնող Պայմանավորվող պետությանը` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով տրամադրել այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր, ինչպիսիք այդ Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի (Փոխկապակցված ձեռնարկություններ) 1-ին, 11-րդ հոդվածի (Տոկոսներ) 7-րդ կամ 12-րդ հոդվածի (Ռոյալթիներ) 6-րդ կետերի դրույթները` Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները, ռոյալթիները և այլ վճարումները, այդ ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով, ենթակա են հանման նույն պայմաններով, ինչպես դա կարվեր առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս:

5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտներին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկվում է այդ մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պահանջների, քան այն հարկումն ու դրա հետ կապված պահանջները, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջին հիշատակված Պետության համանման այլ ձեռնարկությունները:

6. Չնայած 2-րդ հոդվածի (Ընդգրկված հարկեր) դրույթներին` սույն հոդվածի դրույթները կիրառվում են հարկերի ցանկացած տեսակի և ձևի նկատմամբ` բացառությամբ` անուղղակի հարկերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։