Հոդված 4
Հոդված 4
ՌԵԶԻԴԵՆՏ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով` «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որն այդ Պետության օրենքներով ենթակա է հարկման այդ Պետությունում իր մշտական բնակության, ստեղծման (գրանցման) վայրի, ռեզիդենտության, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման բնույթի չափանիշի հիման վրա, սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետությունում գտնվող աղբյուրներից ստացած եկամտի առնչությամբ:
2. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների հիման վրա ֆիզիկական անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ`
ա) նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտ, որի հետ իր անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են,
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է,
գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում, կամ դրանցից և ոչ մեկում չի բնակվում, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է,
դ) եթե նա երկու Պետությունների քաղաքացի է կամ դրանցից ոչ մեկի քաղաքացին չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների հիման վրա ֆիզիկական անձից տարբերվող անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի կառավարման վայրը: