Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիայի նպատակներն են.
ա) որոշել այն Պետությունը, որի մարմինները լիազորված են ձեռնարկելու երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությանն ուղղված միջոցներ.
բ) որոշել այն իրավունքը, որը կիրառվելու է այդպիսի մարմինների կողմից` իրենց լիազորություններն իրականացնելու ժամանակ.
գ) որոշել այն իրավունքը, որը կիրառվելու է ծնողական պարտականության նկատմամբ.
դ) ապահովել պաշտպանության նման միջոցների ճանաչումը և իրականացումը բոլոր Պայմանավորվող պետություններում.
ե) հաստատել այնպիսի համագործակցություն Պայմանավորվող պետությունների մարմիների միջև, որը կարող է անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:
2. Սույն Կոնվենցիայի նպատակներով «ծնողական պարտականություն» տերմինը ներառում է ծնողական իրավունքները կամ որևէ համանման իրավահարաբերությունը, որով որոշվում են երեխայի անձի կամ սեփականության նկատմամբ ծնողների, խնամակալների կամ օրինական այլ ներկայացուցիչների իրավունքները, լիազորությունները և պարտականությունները։