Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 59

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 59

1. Եթե Պետությունն ունի երկու կամ ավելի տարածքային միավորներ, որոնցում սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի առնչությամբ կիրառվում են իրավունքի տարբեր համակարգեր, ապա նա կարող է ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել, որ Կոնվենցիայի կիրառումը կտարածվի իր տարածքային բոլոր միավորների կամ դրանցից մեկի կամ մի քանիսի վրա, և կարող է ցանկացած ժամանակ, մեկ այլ հայտարարություն ներկայացնելով, փոփոխություն կատարել տվյալ հայտարարության մեջ։

2. Յուրաքանչյուր նման հայտարարություն ծանուցվում է ավանդապահին և հստակ նշում է այն տարածքային միավորները, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։

3. Եթե Պետությունը սույն հոդվածին համապատասխան որևէ հայտարարություն չի անում, Կոնվենցիան տարածվում է տվյալ Պետության բոլոր տարածքային միավորների վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։