Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 63

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 63

Ավանդապահը միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի կոնֆերանսի անդամ Պետություններին և 58-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիային միացած Պետություններին ծանուցում է.

ա) 57-րդ հոդվածի համաձայն` ստորագրությունների, վավերացումների, ընդունումների և հաստատումների մասին.

բ) 58-րդ հոդվածի համաձայն` միանալու և դրա վերաբերյալ առարկությունների մասին.

գ) 61-րդ հոդվածի համաձայն` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվա և ամիս-ամսաթվի մասին.

դ) 34-րդ հոդվածի 2-րդ կետի և 59-րդ հոդվածի համաձայն` հայտարարությունների մասին.

ե) 39-րդ հոդվածի համաձայն` պայմանագրերի մասին.

զ) 54-րդ հոդվածի 2-րդ կետի և 55-րդ հոդվածի համաձայն` վերապահումների և 60-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` չեղյալ հայտարարելու մասին.

է) 62-րդ հոդվածի համաձայն` գործողությունը դադարեցնելու մասին:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարվել է Հաագայում 1996 թվականի հոկտեմբերի 19-ին, անգլերեն և ֆրանսերեն հավասարազոր տեքստերով, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Նիդեռլանդների Կառավարության արխիվներին, և որի վավերացված պատճենը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի կոնֆերանսի տասնութերորդ նստաշրջանի յուրաքանչյուր անդամ Պետության:

Կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2008 թվականի մայիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության հայտարարությունները և վերապահումները «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» կոնվենցիայի վերաբերյալ

Կոնվենցիայի 34-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարցումներն իր մարմիններին կփոխանցվեն միայն իր Կենտրոնական մարմնի միջոցով:

Կոնվենցիայի 60-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ վերապահումները`

1. Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մերժել ֆրանսերեն լեզվի օգտագործումը:

2. Կոնվենցիայի 55-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` իր մարմինների համար վերապահել իրավասություն է միջոցներ ձեռնարկելու երեխայի այն անշարժ գույքի և պետական գրանցման ենթակա այլ գույքի սեփականության պաշտպանության համար, որը գտնվում է իր տարածքում:

3. Կոնվենցիայի 55-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` չճանաչել որևէ ծնողական պարտականություն կամ միջոց այնքանով, որքանով դա անհամատեղելի է այդ սեփականության հետ կապված` իր մարմինների ձեռնարկած որևէ միջոցի հետ:

Ց Ա Ն Կ

«Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների

Պետություն Ստորագրել է Վավերացվել է Ուժի մեջ է մտել

Ալբանիա 18.05.2006 01.04.2007

Ավստրալիա 01.04.2003 29.04.2003 01.08.2003

Ավստրիա 01.04.2003

Հայաստան 01.03.2007 01.05.2008

Բելգիա 01.04.2003

Բուլղարիա 08.03.2006 01.02.2007

Խորվաթիա 30.10.2008

Կիպրոս 14.10.2003

Չեխիա 04.03.1999 13.03.2000 01.01.2002

Դանիա 01.04.2003

Էկվադոր 05.11.2002 01.09.2003

Էստոնիա 06.08.2002 01.06.2003

Ֆինլանդիա 01.04.2003

Ֆրանսիա 01.04.2003

Գերմանիա 01.04.2003

Հունաստան 01.04.2003

Հունգարիա 04.07.2005 13.01.2006 01.05.2006

Իռլանդիա 01.04.2003

Իտալիա 01.04.2003

Լատվիա 05.05.2002 12.12.2002 01.04.2003

Լիտվա 29.10.2003 01.09.2004

Լյուքսեմբուրգ 01.04.2003

Մոնակո 14.05.1997 14.05.1997 01.01.2002

Մարոկկո 19.10.1996 22.08.2002 01.12.2002

Նիդեռլանդներ 01.09.1997

Լեհաստան 22.11.2000

Պորտուգալիա 01.04.2003

Ռումինիա 15.11.2006

Սլովակիա 01.06.1999 21.09.2001 01.01.2002

Սլովենիա 13.05.2004 11.10.2004 01.02.2005

Իսպանիա 01.04.2003

Շվեդիա 01.04.2003

Շվեյցարիա 01.04.2003

Ուկրաինա 03.04.2007 01.02.2008

Մեծ Բրիտանիայի

և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն 01.04.2003

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։