Հոդված 47
Հոդված 47
Այն Պետությունում, որտեղ Կոնվենցիայի առարկայի հետ կապ ունեցող հարցերին առնչվող իրավունքի երկու և ավելի համակարգերը կամ իրավունքի նորմերի համակցությունները կիրառվում են տարբեր տարածքային միավորներում`
1. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է տվյալ Պետությունում սովորական բնակությանը, մեկնաբանվում է որպես սովորական բնակությանը վերաբերող տարածքային միավոր.
2. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է տվյալ Պետությունում երեխայի գտնվելուն, մեկնաբանվում է գտնվելուն վերաբերող որպես տարածքային միավոր.
3. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է տվյալ Պետությունում երեխայի սեփականության գտնվելուն, մեկնաբանվում է որպես տարածքային միավորում երեխայի սեփականության գտնվելուն վերաբերող.
4. յուրաքանչյուր հղում այն Պետության վերաբերյալ, որի քաղաքացին է հանդիսանում երեխան, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորին վերաբերող, որը նախատեսված է տվյալ Պետության իրավունքով, կամ, եթե բացակայում են համապատասխան նորմերը, այն տարածքային միավորին վերաբերող, որի հետ երեխան առավել սերտ կապ ունի.
5. յուրաքանչյուր հղում այն Պետության վերաբերյալ, որի մարմինների քննության տակ է գտնվում ամուսնալուծության կամ դատարանի վճռով երեխայի ծնողների առանձին ապրելու կամ ամուսնությունը չեղյալ հայտարարելու մասին դիմումը, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորին վերաբերող, որի մարմնի քննության տակ է գտնվում նման դիմումը.
6. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է այն Պետությանը, որի հետ երեխան սերտ կապ ունի, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորին վերաբերող, որի հետ երեխան նման կապ ունի.
7. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է այն Պետությանը, ուր տեղափոխվել կամ որտեղ պահվել է երեխան, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորին վերաբերող, ուր տեղափոխվել կամ որտեղ պահվում է երեխան.
8. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է, տվյալ Պետության Կենտրոնական մարմիններից բացի, այլ մարմիններին կամ մարմիններին, մեկնաբանվում է որպես տարածքային միավորում գործելու իրավունք ունեցող մարմիններին վերաբերող.
9. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է այն Պետության իրավունքին կամ ընթացակարգին կամ իրավասությանը, որտեղ ձեռնարկվել է միջոցը, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորի իրավունքին կամ ընթացակարգին կամ իրավասությանը վերաբերող, որտեղ ձեռնարկվել է միջոցը.
10. յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է հայցվող Պետության իրավունքին կամ ընթացակարգին կամ իրավասությանը, մեկնաբանվում է որպես այն տարածքային միավորի իրավունքին կամ ընթացակարգին կամ իրավասությանը վերաբերող, որտեղ կատարվում է ճանաչումը կամ կատարումը։