Գլուխ IV · ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 26
Հոդված 26
1. Եթե մի Պայմանավորվող պետությունում ձեռնարկված և այնտեղ իրականացվելիք միջոցները պահանջում են կատարում մեկ այլ Պայմանավորվող պետությունում, ապա շահագրգիռ կողմի հարցման հիման վրա դրանք պետք է հայտարարվեն իրականացման ենթակա կամ իրականացման նպատակով գրանցվեն տվյալ Պետությունում` վերջինիս իրավունքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան։
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իրականացման կամ գրանցման հայտարարությունների նկատմամբ կիրառում է պարզ և արագ ընթացակարգեր։
3. Իրականացման կամ գրանցման հայտարարությունները կարող են մերժվել միայն 23-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պատճառներից որևէ մեկով։