Հոդված 23
Հոդված 23
1. Պայմանավորվող պետություններից մեկի մարմինների կողմից ձեռնարկված միջոցները օրենքի ուժով ճանաչվում են բոլոր մյուս Պայմանավորվող պետություններում։
2. Ճանաչումը, այնուամենայնիվ, կարող է մերժվել.
ա) եթե միջոցը ձեռնարկվել է այն մարմնի կողմից, որի իրավասությունը հիմնված չէ II գլխով նախատեսված հիմքերից որևէ մեկի վրա.
բ) եթե, բացառությամբ անհետաձգելի դեպքի, դատական կամ վարչական վարույթների ընթացքում միջոցը, ի խախտումն հայցվող Պետության ընթացակարգերի հիմնարար սկզբունքների, ձեռնարկվել է երեխային արտահայտվելու հնարավորություն չտրամադրելով.
գ) որևէ անձի բողոքի հիման վրա, որը պնդում է, որ միջոցը խախտում է իր ծնողական պարտականությունը, եթե այդ միջոցը, բացառությամբ անհետաձգելի դեպքի, ձեռնարկվել է առանց այդ անձին արտահայտվելու հնարավորություն տալու.
դ) եթե նման ճանաչումը, հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը, ակնհայտորեն հակասում է հայցվող Պետության հանրային քաղաքականությանը.
ե) եթե միջոցը անհամատեղելի է երեխայի սովորաբար բնակության վայրի ոչ Պայմանավորվող պետությունում ավելի ուշ ձեռնարկված միջոցի հետ, որտեղ տվյալ` ավելի ուշ ձեռնարկված միջոցը համապատասխանում է հայցվող Պետությունում ճանաչման պահանջներին.
զ) եթե 33-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը չի համապատասխանում դրա պահանջներին։