Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Չխախտելով 5-9-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները` Պայմանավորվող պետության մարմինները, որոնք իրավասու են որոշում կայացնելու ամուսնալուծության կամ մեկ այլ Պայմանավորվող պետությունում սովորաբար բնակվող երեխայի ծնողների` օրինականորեն առանձին ապրելու կամ նրանց ամուսնությունը չեղյալ հայտարարելու մասին դիմումի վերաբերյալ, կարող են իրենց Պետության օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում ձեռնարկել նման երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությանն ուղղված միջոցներ.

ա) եթե դատավարությունը սկսելու պահին երեխայի ծնողներից մեկը սովորաբար բնակվում է տվյալ Պետությունում, և նրանցից մեկը երեխայի նկատմամբ ծնողական պարտականություններ ունի, և

բ) եթե տվյալ մարմինների կողմից միջոցներ ձեռնարկվելու իրավասությունն ընդունվել է ծնողների, ինչպես նաև երեխայի նկատմամբ ծնողական պարտականություն ունեցող որևէ այլ անձի կողմից և բխում է երեխայի լավագույն շահերից։

2. Երեխայի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու` 1-ին կետով նախատեսված իրավասությունն անմիջապես դադարում է այն պահին, երբ կայացվում է ամուսնալուծության, ծնողների առանձին ապրելու կամ ամուսնությունը անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներին դրական պատասխան տալու կամ դրանք մերժելու վերաբերյալ վերջնական որոշում, կամ եթե դատավարությունը ավարտվում է մեկ այլ պատճառով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։