Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Եթե 5-րդ կամ 6-րդ հոդվածներին համապատասխան իրավասություն ունեցող Պայմանավորվող պետության իրավասու մարմինները գտնում են, որ մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմիններն առավել սերտ կապ ունեն երեխայի լավագույն շահերը գնահատելու առանձին գործի հետ, բացառության կարգով կարող են կամ`

- հարցում անել այդ մյուս մարմնին անմիջականորեն, կամ իրենց Պետության կենտրոնական մարմնի միջոցով ստանձնել այնպիսի պաշտպանության միջոցներ ձեռնարկելու իրավասություն, որոնք իրենք անհրաժեշտ են համարում, կամ

- դադարեցնել գործի վերանայումը և կողմերին առաջարկել հարցումը ներկայացնել նշված այլ Պետության իրավասու մարմնին։

2. Պայմանավորվող պետությունները, որոնց իրավասու մարմիններին կարող են դիմել նախորդ կետին համապատասխան, հետևյալներն են.

ա) Այն Պետությունը, որի քաղաքացին է երեխան.

բ) Այն Պետությունը, որտեղ գտնվում է երեխայի սեփականությունը.

գ) Այն Պետությունը, որի մարմինների քննության տակ է գտնվում ամուսնալուծության կամ դատարանի վճռով երեխայի ծնողների առանձին ապրելու կամ ամուսնությունը չեղյալ հայտարարելու մասին դիմումը.

դ) Այն Պետությունը, որի հետ երեխան առավել սերտ կապ ունի։

3. Շահագրգիռ մարմինները կարող են ձեռնարկել կարծիքների փոխանակում։

4. Մարմինը, որին, ըստ 1-ին կետի, հարցում է հասցեագրված, կարող է 5-րդ կամ 6-րդ հոդվածներին համապատասխան իրավասություն ունեցող մարմինների փոխարեն իր վրա վերցնել իրավասությունը, եթե գտնում է, որ դա բխում է երեխայի լավագույն շահերից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։