Հոդված 12
Հոդված 12
1. 7-րդ հոդվածի համաձայն` այն Պայմանավորվող պետության մարմինները, որի տարածքում է գտնվում երեխան կամ նրան պատկանող գույքը, իրավասու են երեխայի անձի կամ գույքի պաշտպանության համար խնդրո առարկա Պետությունում ձեռնարկել սահմանափակ տարածքային գործողություն ունեցող ժամանակավոր բնույթի միջոցներ այնքանով, որքանով նման միջոցները չեն հակասում 5-10-րդ հոդվածներին համապատասխան իրավասություն ունեցող մարմինների կողմից արդեն իսկ ձեռնարկված միջոցներին։
2. Պայմանավորվող պետությունում սովորաբար բնակվող երեխայի նկատմամբ նախորդ կետին համապատասխան ձեռնարկված միջոցները դադարեցվում են այն պահին, երբ 5-10-րդ հոդվածների համաձայն իրավասություն ունեցող մարմինները կայացնում են որոշում իրադրությամբ պահանջվող պաշտպանության միջոցների վերաբերյալ։
3. 1-ին կետի համաձայն ձեռնարկված միջոցները, որոնք առնչվում են Պայմանավորվող պետություն չհանդիսացող Պետությունում սովորաբար բնակվող երեխային, անմիջապես դադարեցվում են այն Պայմանավորվող պետությունում, որտեղ միջոցները ձեռնարկվել են` այն պահին, երբ իրադրությամբ պահանջվող և մյուս Պետության մարմինների կողմից ձեռնարկված միջոցները ճանաչվում են խնդրո առարկա Պայմանավորվող պետությունում։