Գլուխ II · ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ
Հոդված 5
Հոդված 5
1. Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմինները, որտեղ սովորաբար բնակվում է երեխան, իրավասու են ձեռնարկելու երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությանն ուղղված միջոցներ։
2. Երեխայի սովորական բնակության վայրը, 7-րդ հոդվածի համաձայն, մի Պայմանավորվող պետությունից մեկ այլ Պայմանավորվող պետություն տեղափոխվելու դեպքում իրավասություն կունենան երեխայի նոր բնակության վայրի Պետության իրավասու մարմինները։