Հոդված 11
Հոդված 11
1. Անհետաձգելի բոլոր դեպքերում ցանկացած այն Պայմանավորվող պետության մարմինները, որի տարածքում գտնվում է երեխան կամ նրան պատկանող սեփականությունը, իրավունք ունեն ձեռնարկելու պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ։
2. Նախորդ կետի համաձայն ձեռնարկված միջոցները, որոնք առնչվում են Պայմանավորվող որևէ Պետությունում սովորաբար բնակվող երեխային, անմիջապես դադարեցվում են այն պահին, երբ, իրադրությունից ելնելով, 5-10-րդ հոդվածների ուժով իրավասություն ունեցող մարմինները միջոցներ են ձեռնարկում։
3. 1-ին կետին համապատասխան ձեռնարկված միջոցները, որոնք առնչվում են Պայմանավորվող պետություն չհանդիսացող Պետությունում սովորաբար բնակվող երեխային, յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում դադարեցվում են այն պահին, երբ իրադրությամբ թելադրված և մեկ այլ Պետության մարմինների կողմից ձեռնարկված միջոցները ճանաչվում են խնդրո առարկա Պայմանավորվող պետությունում։