Հոդված 61
Հոդված 61
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 57-րդ հոդվածում նշված վավերացման, ընդունման կամ հաստատման մասին երրորդ փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելուց հետո` երեք ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը։
2. Այնուհետև Կոնվենցիան ուժի մեջ է մտնում.
ա) այն հետագայում վավերացնող, ընդունող կամ հաստատող յուրաքանչյուր Պետության համար` վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելուց հետո` երեք ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը.
բ) յուրաքանչյուր միացող Պետության համար` 58-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված վեց ամիս ժամանակահատվածը լրանալուց հետո` երեք ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը.
գ) այն տարածքային միավորի համար, որի վրա տարածվում է Կոնվենցիան 59-րդ հոդվածի համաձայն` տվյալ հոդվածում նշված ծանուցումից հետո` երեք ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը։