Գլուխ II · ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ
Հոդված 13
Հոդված 13
1. 5-10-րդ հոդվածների համաձայն երեխայի անձի կամ սեփականության պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու իրավասություն ունեցող Պայմանավորվող պետության մարմինները պետք է հրաժարվեն իրենց իրավասությունն իրականացնելուց, եթե դատավարությունը սկսվելու պահին 5-10-րդ հոդվածների համաձայն իրավասություն ունեցող մյուս Պայմանավորվող պետության մարմիններին ներկայացվել է համապատասխան միջոցների վերաբերյալ հարցում, որը դեռևս քննարկման ենթակա է։
2. Նախորդ կետի դրույթները չեն կիրառվում, եթե այն մարմինը, որին ներկայացվել են միջոցների վերաբերյալ հարցումները, հրաժարվել է իրավասությունից։