Գլուխ III · ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 21
Հոդված 21
1. Սույն գլխում «իրավունք» տերմինը նշանակում է` այն Պետությունում գործող իրավունք, որն այլ է, քան իրավունքի կանոնների Պետության ընտրությունն է։
2. Այնուամենայնիվ, եթե 16-րդ հոդվածին համապատասխան կիրառելի իրավունքը ոչ Պայմանավորվող պետության իրավունքն է, և իրավունքի կանոնների այդ Պետության ընտրությունը ճանաչում է մեկ այլ ոչ Պայմանավորվող պետության իրավունքը, որը կկիրառեր իր իրավունքը, ապա կիրառվում է վերջինիս իրավունքը։ Եթե այդ մյուս ոչ Պայմանավորվող պետությունը չի կիրառում իր իրավունքը, ապա կիրառելի իրավունք է համարվում 16-րդ հոդվածով նախատեսված իրավունքը։