Հոդված 33
Հոդված 33
1. Եթե 5-10-րդ հոդվածների համաձայն իրավասություն ունեցող մարմինը քննարկում է երեխային խնամատար ընտանիքում կամ երեխայի խնամքի հատուկ հաստատություններում տեղավորելու կամ kafala-ի կամ նման այլ հաստատության միջոցով խնամք տրամադրելու հարցը, և եթե նման տեղավորումը կամ խնամքի նման տրամադրումը տեղի է ունենում մեկ այլ Պայմանավորվող պետությունում, ապա նա առաջին հերթին խորհրդակցում է վերջին Պետության Կենտրոնական մարմնին կամ այլ իրավասու մարմնի հետ։ Այս նպատակով նա ուղարկում է տեղեկանք երեխայի մասին` նշելով առաջարկված տեղավորման կամ խնամք տրամադրելու պատճառները։
2. Տեղավորման կամ խնամք տրամադրելու մասին որոշումը կարող է կայացվել հայցող Պետությունում միայն այն դեպքում, եթե հայցվող Պետության Կենտրոնական մարմինը կամ իրավասու այլ մարմինը, երեխայի լավագույն շահերը հաշվի առնելով, տվել է իր համաձայնությունը տեղավորման կամ խնամքի տրամադրման համար։