Գլուխ III · ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 15
Հոդված 15
1. Պայմանավորվող պետությունների մարմինները II գլխի դրույթների համաձայն իրենց իրավասությունն իրականացնելիս կիրառում են իրենց ներքին իրավունքը։
2. Այնուամենայնիվ, այնքանով, որքանով պահանջում է երեխայի անձի կամ գույքի պաշտպանությունը, նրանք բացառության կարգով կարող են կիրառել կամ հաշվի առնել այլ Պետության իրավունքը, որի հետ իրադրությունն առավել սերտ կապ ունի։
3. Եթե երեխայի սովորական բնակության վայրը փոխվում է մեկ այլ Պայմանավորվող պետություն, ապա, փոխվելու պահից սկսած, փաստացի սովորական բնակության վայրի Պետությունում ձեռնարկված միջոցների կիրառման պայմանները ղեկավարվում են այդ մյուս Պետության իրավունքով։