Հոդված 35
Հոդված 35
1. Պայմանավորվող պետության մարմինները կարող են հարցում անել մեկ այլ Պայմանավորվող պետության մարմիններին` սույն Կոնվենցիայով ձեռնարկված պաշտպանության միջոցների իրականացման գործում աջակցելու համար, հատկապես` տեսակցելու, ինչպես նաև պարբերական հիմունքներով անմիջական կապ պահպանելու իրավունքի արդյունավետ իրականացումը ապահովելու համար։
2. Այն Պայմանավորվող պետության մարմինները, որտեղ երեխան փաստացի բնակության վայր չունի, կարող են այդ Պետությունում բնակվող ծնողների հարցման հիման վրա, որոնք ցանկանում են երեխայի հետ տեսակցություն ստանալու կամ հաստատելու իրավունք ստանալ, տեղեկատվություն կամ վկայություն հավաքել և հարցում անել, թե արդյոք ծնողին հարմար է տեսակցելը, և ինչ պայմաններով է իրականացվելու տեսակցությունը։ 5-10-րդ հոդվածների համաձայն իրավասություն իրականացնող իրավասու մարմինները երեխային տեսակցելու մասին դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար պետք է ստանան և նախքան որոշում կայացնելը քննարկեն նման տեղեկատվությունը, վկայությունը և հարցումները։
3. 5-10-րդ հոդվածների համաձայն իրավասություն ունեցող մարմինները, որոնք որոշում են կայացնում տեսակցության մասին, 2-րդ կետի համաձայն կատարված հարցման արդյունքից կախված` կարող են հետաձգել ընթացակարգը, եթե, մասնավորապես, քննարկվում է տեսակցության իրավունքը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին դիմումը, որը տրամադրվել է երեխայի նախկին փաստացի սովորական բնակության վայրի Պետությունում։
4. Ոչինչ սույն հոդվածում չի խոչընդոտում 5-10-րդ հոդվածներով իրավասություն ունեցող մարմիններին ձեռնարկել նախնական միջոցներ նախքան 2-րդ կետի համաձայն արված հարցման արդյունքները։