Գլուխ VI · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 40
Հոդված 40
1. Երեխայի սովորական բնակության վայրի Պայմանավորվող պետության կամ այն վայրի Պայմանավորվող պետության մարմինները, որտեղ ձեռնարկվել է պաշտպանության միջոցը, կարող են ծնողական պարտականություն ունեցող անձին կամ այն անձին, ով ստանձնել է երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությունը, նրա հարցման հիման վրա տրամադրել վկայական, որում նշվում են տվյալ անձի գործելու իրավունքը և նրան վերագրված լիազորությունները։
2. Վկայականում նշված իրավասությունն ու լիազորությունը համարվում են վերագրված տվյալ անձին, եթե հակառակն ապացուցված չէ։
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն նշանակում է մարմիններ, որոնք իրավասու են տրամադրելու վկայականը։